Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ևս 6 ամսով երկարաձգվեց

made in Turkey red stamp isolated on white background

Թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի ժամկետն ավելացվեց ևս 6 ամսով. Կառավարությունն այսօր հաստատեց որոշման նախագիծը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հիշեցրեց՝ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարությունն ընդունեց Հանրապետություն թուրքական ապրանքների ներմուծման արգելքի մասին որոշումը, որով սահմանվեց վեցամսյա արգելք ՀՀ թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա:

«Վեցամսյա ժամկետ սահմանվել է՝ հիմք ընդունելով ԵԱՏՄ համապատասխան դրույթը, համաձայն որի՝ ԵԱՏՄ անդամ-պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով: Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը սահմանող իրավական կարգավորումն ուժի մեջ է մտել 2020 թվականի դեկտեմբերի 31-ից, հետևաբար 6-ամսյա ժամկետը լրանում է հուլիսի 1-ին»,- ասաց Քերոբյանը:

Քերոբյանի խոսքով՝ նոր որոշման անհրաժեշտություն կա, որով կնախատեսվի ևս 6 ամսով երկարաձգել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծումը ՀՀ:

«Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը պետք է դիտարկել ոչ միայն որպես Թուրքիայի նկատմամբ տնտեսական բնույթի սանկցիա, այլև անվտանգության տեսանկյունից հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսավորման դադարեցում»,- ասաց Քերոբյանը:

Related posts

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն