Ֆրանսահայերի խորհուրդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ֆրանսահայերի խորհուրդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ, որում նրա կուսակցությունը հասավ համոզիչ հաղթանակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Ֆրանսահայերի խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

«Միջազգային դիտորդները փաստել են, որ քվեարկությունը տեղի է ունեցել առողջ ժողովրդավարության պայմաններում: Ֆրանսահայերի խորհուրդը լիահույս է, որ պատերազմով և կորոնավիրուսային համաճարակով հիշատակված 2020 թվականի ավարտից և դրա հետևանքով փոթորկված ու ընտրարշավին նվիրված 2021 թվականի սկզբից հետո, երկիրը կվերականգնի իր բնականոն անդորրը և կկարողանա ապահովել բարեկեցիկ ապագա՝ կառուցված ազատության և հանրապետական ժողովրդավարության արժեքների վրա հիմնված քաղաքական կառավարման վրա։ Ֆրանսահայերի խորհուրդը, զարգանալով հանրապետական հիմնարար արժեքներ ունեցող և դրանք աշխարհի շատ պետություններում տարածած երկրում, ուրախ կլինի Հայաստանում այս արժեքների տարածմանը, ինչպես նաև տնտեսական, կրթական և մշակութային զարգացմանը մասնակցություն ունենալուն»,- ասված է հաղորդագրությունում։

Հիմնվելով Ֆրանսիայի մեծության հիմքում ընկած համընդհանուր և հանրապետական սկզբունքների վրա՝ Ֆրանսահայերի խորհրդի առաքելությունն է ընդլայնել և ամրապնդել հայությանն ուղղված գործողությունները, ազդեցությունն ու հաղորդակցությունը Ֆրանսիայում և,մյուս կողմից, զարգացնել ֆրանս-հայկական հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ մշակույթ, տնտեսություն, հետազոտություն, կրթություն, իրավունք, առողջություն և այլն:

Ֆրանսահայերի խորհուրդը կառուցված է հնարավորինս ներառական հիմքերի վրա՝ ընդգրկելով ցանկացած բարի կամքի դրսևորում, առանց որևէ տեսակի տարբերակումների: Ինչպես հայտարարվել էր՝ Ֆրանսահայերի խորհրդի ծրագիրը, որը կազմվել է 10 աշխատանքային խմբերում ընդգրկված շուրջ 100 կամավորների կողմից, հրապարակվեց ֆրանսերենով 2021 թվականի հունիսի 14-ին:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ