Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանության հետ հայերի շրջանում զոհերի և վիրավորների հարցով. ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի հայերի շրջանում զոհերի և վիրավորների մասին «Արմենպրես»-ի հարցին՝ նշելով.

«Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ, տեղեկություններ լինելու պարագայում կհայտնենք»:

Միայն Թեհրանի նահանգում Իսրայելի հարձակման հետևանքով, ըստ իրանական աղբյուրների, կան զգալի թվով զոհեր ու վիրավորներ։

Fars News գործակալության ոչ պաշտոնական տվյալներով զոհվել է առնվազն 78 մարդ, վիրավորվել՝ 329-ը։

Related posts

ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել

ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում խորհրդարանի ընտրության մասին

Ճանապարհների նորոգում՝ դժգոհություններով. մարզպետը հորդորում է բարի լինել