Թեհրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ հավասար պայմաններով. Փեզեշքիան

Թեհրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնալիքների ներքո՝ հայտարարել է Իրանի նախագահը:

«Եթե բանակցություններ եք ուզում, ի՞նչ իմաստ ունի սպառնալ։ Վաշինգտոնն այսօր նվաստացնում է ոչ միայն Իրանին, այլև ամբողջ աշխարհին։ Այս պահվածքը հակասում է բանակցությունների կոչին»,- նշել է Մասուդ Փեզեշքիանը։

Ավելի վաղ Վաշինգտոնը նախազգուշացրել էր, որ ԱՄՆ վարչակազմը քայլեր կձեռնարկի, եթե Թեհրանը հրաժարվի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից։ Պետքարտուղարությունից ևս մեկ անգամ շեշտել են՝ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։

Թեհրանն էլ Վաշինգտոնին կոչ է արել ընտրել դիվանագիտության ուղին, շեշտել՝ առկա խնդիրների ռազմական լուծումն անընդունելի է:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան