Մխիթար Հայրապետյանը Փարիզում ներկայացրել է Հայաստանի՝ տեխնոլոգիական կրթական միջավայր զարգացնելու տեսլականը

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր այցելել է Փարիզի առաջատար ինստիտուտներից École Polytechnique և ENSTA ParisTech ինժեներական հաստատություն՝ քննարկելու Հայաստանի և Ֆրանսիայի կրթական ու գիտահետազոտական կառույցների միջև համագործակցության խորացման հնարավորությունները։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ներկայացրել եմ Հայաստանի տեսլականը՝ զարգացնել տեխնոլոգիական կրթական միջավայր, որտեղ կրթությունը, գիտությունը և արդյունաբերությունը փոխկապակցված են։ Քննարկել ենք համատեղ ինժեներական և գիտահետազոտական նախագծերի, տվյալագիտության, արհեստական բանականության, կիբերանվտանգության և կայուն տեխնոլոգիաների ոլորտներում նորարարական լուծումների շուրջ հնարավոր համագործակցությունը։ Կարևորվել է նաև արդյունաբերություն-կրթություն կապի խորացումը և միջազգային կրթական ծրագրերում հայ ուսանողների ու մասնագետների ներգրավումը։ Հանդիպումների արդյունքում ձևավորվել են մի շարք կարևոր պայմանավորվածություններ, որոնք հիմք կդառնան առաջիկա համատեղ նախաձեռնությունների համար»,- գրել է նա։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան