Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանի ընտրության արդյունքների դեմ

Վրաստանի մայրաքաղաքում վերսկսվել են բողոքի ցույցերը: Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, նրանց համակիրները, ակտիվիստները վրաններ են տեղադրել և փակել Թբիլիսիի Հերոսների հրապարակը։
Նրանք բողոքում են հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանի ընտրության արդյունքների դեմ, որոնց համաձայն՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:
Ընդդիմադիրներն ակցիա են անցկացրել նաև Թբիլիսիի պետական համալսարանի բակում: Ըստ ԶԼՄ-ների՝ ցույցերի ընթացքում ցուցարարների և իրավապահների միջև բախումներ չեն արձանագրվել:
Ակցիայի մասնակիցները տեղեկացրել են, որ վաղը երեկոյան հավաքվելու են Հանրապետության հրապարակում և երթով շարժվելու են դեպի խորհրդարանի շենք:

Related posts

Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտը կրկին հարվածի տակ է

Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազություն

28 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ