Թբիլիսիում սկսվել է բողոքի ակցիա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության դեմ

Վրաստանի մայրաքաղաքում սկսվել է բողոքի ակցիա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության դեմ: Ցուցարարներն ամբողջությամբ փակել են Ռուսթավելու պողոտան։ Թբիլիսիի Ազատության հրապարակը նույնպես փակվել է։

Ընդդիմությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ընտրության օրը «խաղաղ հեղափոխություն» է կազմակերպելու։

Կարգուկանոնն ապահովելու նպատակով քաղաքի կենտրոն են տեղափոխվել ուժայիններ Վրաստանի մայրաքաղաքի տարբեր հատվածներից։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է՝ ներքին և արտաքին ուժերը երկրում անկարգություններ են նախապատրաստում:

Կուսակցությունից վստահություն են հայտնել, որ հաղթելու են բոլոր 64 համայնքներում։

Related posts

Առաջիկա օրերին սպասվում են անձրև և ամպրոպ․ նոյեմբերի առաջին օրերը՝ առանց տեղումների

Աշխարհի ամենավտանգավոր ճամփաներից 2-ը Թուրքիայում են

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ