Ընտրատեղամասերը փակվեցին. մեկնարկում է ձայների հաշվարկը

Ժամը 20.00-ին փակվել են հանրապետության 21 համայնքների ընտրատեղամասերը։

Հիշեցնենք՝ այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Հայաստանի 10 մարզերի 21 համայնքում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն։ Քվեարկությունը մեկնարկել է ժամը 08։00-ին։

Թվով 19 համայնքներում տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ, իսկ երկու համայնքներում՝ Շամիրամում և Ֆիոլետովոյում՝ մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ։

Թվով 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին մասնակցելու համար 13 կուսակցությունների և կուսակցությունների 4 դաշինքների կողմից ներկայացվել է առաջադրման 46 դիմում։ 1 կուսակցության գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել ինքնաբացարկի դիմումի հիման վրա։

5 համայնքներում՝ Արմավիր, Վարդենիս, Գառնի, Ախուրյան, Վայք, առաջադրվել է 1-ական կուսակցություն,

6 համայնքներում՝ Արաքս, Ծաղկաձոր, Հրազդան, Գորիս, Ջերմուկ և Իջևան՝ 2-ական քաղաքական ուժ,

Արտաշատ, Գավառ, Եղեգնաձոր, Դիլիջան համայնքներում առաջադրվել էր 3-ական քաղաքական ուժ,

4 համայնքներում՝ Մարտունի, Արթիկ, Մեղրի և Ստեփանավան համայնքներում պայքարում էին 4-ական քաղաքական ուժ։

Առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված են եղել ընդհանուր թվով 1637 թեկնածու, որոնցից 553-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ։ Մինչև գրանցումը մերժվել է 7 թեկնածուի գրանցում, ստացվել է ընդհանուր թվով 23 ինքնաբացարկի դիմում, որոնցից 4-ը՝ իգական սեռի ներկայացուցիչների կողմից։

Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են համայնքի ղեկավարի 3 թեկնածու և ավագանու անդամի 15 թեկնածու։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից ինքնաբացարկի դիմում չի ներկայացվել։

Հոկտեմբերի 25-ի ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ը՝ ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝ տեղեկատվության հարցում։

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից