Ընդհատվել է Россия 1 և Россия 24 հեռուստաալիքների առցանց հեռարձակումը

Հոկտեմբերի 7-ին Համառուսաստանյան պետական ​​հեռուստառադիոհեռարձակման ընկերությունը (ВГТРК) ենթարկվել է լայնածավալ հաքերային հարձակման։ Россия 1 և Россия 24 հեռուստաալիքների առցանց հեռարձակումն ընդհատվել է, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Gazeta.ru ինտերնետային պորտալը, հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ «օնլայն հեռարձակումը և ներքին ծառայությունները չեն աշխատում, նույնիսկ ինտերնետ կամ հեռախոսակապ չկա»։ Միաժամանակ նշվում է, որ չնայած Ռուսաստանի օգտատերերին հասանելի չեն Россия 1 և Россия 24 հեռուստաալիքների առցանց հեռարձակումները, թվային հեռուստատեսային հեռարձակումն աշխատում է առանց ընդհատումների։

Related posts

Հաղպատի ճանապարհին՝ մոտ 30 մետր խորությամբ ձորակից դուրս բերված տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

Պարզվել է բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածի ինքնությունը. 15-ամյա աղջիկը նետվել է տանիքից