Ընդդեմ կրկնակտցարի որսի․ առգրավվել է 8 որսորդական հարթափող հրացան

ՀՀ Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի ջրաճահճային տարածքներում ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կրկնակտցարի որսի կանխարգելման և նրանց միգրացիոն ուղիների պահպանման նպատակով իրականացված շրջայցերի ընթացքում ԲԸՏՄ տեսուչներն առգրավել են 8 միավոր որսորդական հարթափող հրացան։ Այս մասին տեղեկացնում են տեսչական մարմնի ֆեյսբուքյան գրառմամբ։

Հարուցված վարչական վարույթների արդյունքում կկիրառվեն վարչական տուգանքներ:

Միջոցառումներն իրականացվել են ս.թ. մայիսի 7-ից 23-ն ընկած ժամանակահատվածում բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի և Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու ՏԲ աշխատակիցների կողմից։

Ստուգայցերը շարունակվում են:

Related posts

Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը