Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է եղել մոլդովացի և ռուս ըմբիշներից։

Մանջիկյանի մրցակիցը եզրափակչում կլինի բուլղարացի Ստանիսլավ Իվանովը, իսկ Նազարյանը ուժերը կչափի վրացի Տավբերիձեի հետ։ 55 կգ քաշային Վազգեն Մնացականյանը հաղթելով սլովակ, իսրայելցի և ուկրաինացի ըմբիշներին՝ կիսաեզրափակչում 5:6 հաշվով զիջել է վրացի մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար։

80 կգ քաշային Վահե Հովեյանը պարտվել է մեկնարկում, սակայն հնարավորություն ունի պայքարը շարունակել բրոնզե մեդալի համար։ 110 կգ Գոռ Մխիթարյանը ևս զիջել է մեկնարկային գոտեմարտում, սակայն նա էլ կպայքարի բրոնզե մեդալի համար։

Related posts

Գյումրիում ավտոմեքենա գողացած տղամարդը հայտնաբերվել է

Ոստիկանության պաշտոնյան ծառայողական լիազորությունները չկատարելու հետևանքով պետությանը պատճառել է շուրջ 3,7 մլն դրամի վնաս․ նախաքննությունն ավարտվել է

Մսուրների առումով ԿԳՄՍ նախարարությունը նոր ծրագիր է սկսում. Ժաննա Անդրեասյան