Էրդողան. «Զանգեզուրի միջանցքի բացումը կարևոր քայլ կլինի խաղաղության համաձայնագրի ամրապնդման համար»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վերադառնալով Վաշինգտոնից, որտեղ այցելել էր ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին, այս մասին հայտնել է Ermenihaber.am-ը։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե «Իրանում նախագահ փոխվեց, Հայաստանում Փաշինյանը խաղաղությանը կողմ նախադասություններ է կազմում։ Թուրքիա֊Ադրբեջան հեռանկարն ուր որ է Կովկասում խաղաղություն կբերի… Այս համատեքստում ի՞նչ կասեք Հայաստան֊Ադրբեջան խաղաղության պայմանագրի և Զանգեզուրի միջանցքին Իրանի դիրքորոշման վերաբերյալ։ Դուք ակնարկել էիրք, որ երբ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստերագրեն այդ տարածաշրջանում լիովին խաղաղության մթնոլորտ է լինելու և գուցե Հայաստան֊Թուրքիա սահմանը կարող է բացվել։ Հնարավո՞ր է դրա մասին մտածել»,Էրդողանը պատասխանել է․

«Ինչո՞ւ չպետք է մտածենք։ Այսինքն՝ մենք այս մասին արդեն ամեն ինչ ասել ենք Փաշինյանին։ Այժմ մենք պետք է բոլոր առագաստները ուղղենք դեպի խաղաղություն: Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով կհաստատվի մշտական խաղաղություն: Թուրքիան ամբողջ սրտով աջակցում է այդ խաղաղությանը: Զանգեզուրի միջանցքի բացումը կարևոր քայլ կլինի այս խաղաղության համաձայնագրի ամրապնդման և ավարտին հասցնելու համար: Այս քայլերը դրական ներդրում կունենան ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի, Թուրքիայի և տարածաշրջանի այլ երկրների բարգավաճման և խաղաղության գործում Այս տարածաշրջանից լավ լուրերի հույս ունենք, կարևոր է, որ մյուս երկրները նման մոտեցում ցուցաբերեն և նպաստեն խաղաղության գործընթացին»:

Էրդողանը նաև նշել է, որ Իրանի նախագահի հետ հանդիպմանը «Զանգեզուրի միջանցքը չի քննարկվել».

«Մենք միայն քննարկել ենք, թե ինչպես է նա հաղթել ընտրություններում», -նշել է նա։

Թուրքիայի նախագահը նաև իր մտադրությունն է հայտնել ամրապնդել թուրք-իրանական հարաբերությունները՝ ասելով.

«Զանգեզուրի միջանցքը ռազմավարական միջանցք է, որը օգուտ կբերի բոլորին, հատկապես Ադրբեջանին, Հայաստանին և Իրանին, և երբ այս միջանցքը գործարկվի, Իրանը և Ադրբեջանը երկուսն էլ կհանգստանան: Այս միջանցքը շատ կարևոր է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար։ Հուսանք, երբ այնտեղ երկաթուղային համակարգը գործարկվի, Ադրբեջանը շատ ավելի հանգիստ կլինի»։

Related posts

Փրկարարներն իջեցրել են «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում ոտքը վնասած քաղաքացուն

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Սեյրան Օհանյանը զավթել է պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը, իսկ Արծվիկ Մինասյանն ապահովել է այդտեղ առանձնատան տիրապետումը