Էրդողանը խախտել է Ռուսաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները. Պետդումայի փոխխոսնակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խախտել է Ռուսաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները, հայտարարել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը: Նրա խոսքը մեջբերում է իրանական Tasnim գործակալությունը, որին քաղաքական գործիչը հարցազրույց է տվել։

Ըստ Տոլստոյի՝ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ կատարել է իր պարտավորությունները Թուրքիայի հանդեպ և հուսով է, որ նույնը կանեն նաև Ռուսաստանի գործընկերները, սակայն Էրդողանը խախտել է իր պարտավորությունները Ռուսաստանի հանդեպ»:

Մեկնաբանելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը՝ Պետդումայի փոխնախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող դրականորեն ընդունել դա։

«Վլադիմիր Զելենսկին ինքը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց առանց Ուկրաինայի»,- հավելել է նա։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Ուկրաինան արժանի է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։

Related posts

Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել․ Նիկոլ Փաշինյան

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել