Երկրաշարժ Ադրբեջանում. զգացվել է նաև Կապանում, Ստեփանակերտում և Մարտունիում

Հուլիսի 26-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:03-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 07:03-ին) ՀՀ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.32⁰ և արևելյան երկայնության 49.22⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան՝ Նեֆթչալա քաղաքից 8 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4,7 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 2-3, Ստեփանակերտ, Մարտունի քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ։

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է