էս դարպասին որ գոլ խփեն, պատը կքանդվի. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ երկրորդ անգամ այցելել է Հագվի բնակավայրի մոդուլային դպրոց: «Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 և Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցներում ծանոթացել եմ նորակառույց մարզադահլիճների պայմաններին:

Թիվ 27 դպրոցի մարզադահլիճի կառուցման արժեքը կազմել է 83 մլն դրամ, իսկ թիվ 23 դպրոցի մարզադահլիճի համար պետբյուջեից հատկացվել է 251 մլն 802 հազար դրամ:
Պետական մարմինների կողմից պետք է լինի աշխատանքների որակի եւ ձեռք բերվող գույքի չափորոշիչների խիստ վերահսկողություն: Որեւէ թերացում, անավարտ աշխատանք կամ խոտան չի ֆինանսավորվելու պետական բյուջեից։
Այցի ավարտին Վանաձորում հարգանքի տուրք մատուցեցի հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին»,- գրել է վարչապետը:

 

Related posts

ՀՀ բնակավայրերում պետական դրոշի տեղադրման հստակ ու միասնական մոտեցում կսահմանվի. հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն

Կենսաթոշակի բարձրացում, նպաստեների դադարեցում.դժգոհում են տարեցները

Ստորջրյա մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանի համար կարևոր խնդիր է