Էջմիածինն ու Կորդոբան պաշտոնապես դարձան քույր քաղաքներ

Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը աշխատանքային այցով գտնվում է Արգենտինայի Կորդոբա քաղաքում։
«Այսօր կայացավ պաշտոնական հանդիպում Կորդոբայի քաղաքապետ Դանիել Պասերինիի հետ, որի ընթացքում ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Արդյունքում՝ Էջմիածինն ու Կորդոբան պաշտոնապես դարձան քույր քաղաքներ։
Այս կարևոր քայլը նպատակ ունի զարգացնել երկկողմ համագործակցությունը՝ մշակույթի, կրթության, տնտեսության և տեղական ինքնակառավարման ոլորտներում՝ ստեղծելով նոր հնարավորություններ երկու համայնքների համար։
Հանդիպմանը ներկա էր նաև Կորդոբայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Խուան Կարլոս Մերդինյանը։
Համագործակցության այս նոր փուլը ևս մեկ կարևոր ձեռքբերում է Վաղարշապատ համայնքի միջազգային կապերի ընդլայնման ճանապարհին»,– տեղեկանում ենք հաղորդագրությունից։

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ