Զորամասերում անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ

2022 թվականի ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ փետրվարի 21-ին մի շարք զորամասերում անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Հրամանատարները շնորհավորել են անձնակազմին նոր ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ, ներկայացրել առաջնային խնդիրները, մաղթել անվտանգ ծառայություն։
Նախորդ ուսումնական տարվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողները խրախուսվել են հրամանատարության կողմից:

Related posts

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներ

Կիսատ կմնա՞ Հաղթանակի զբոսայգու բարեկարգումը

Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան մեղադրվում է ընտրակաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելու և հափշտակությանն օժանդակելու համար