Զորամասերում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

N զորամիավորման զորամասերում փետրվարի 16-17-ն անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ուսուցանվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի, զենք-զինամթերքի շահագործման և պահպանման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները, ներկայացվել ծառայողական անվտանգ միջավայրի ապահովման կարևորությունն ու առանձնահատկությունները:

Related posts

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը

2027 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում օրինական ներմուծում չանցած բջջային հեռախոսները չեն աշխատի