Զովունիում եղբայրներն աճեցրել են թմրանյութ. ոստիկանների բացահայտումը

Հունվարի 21-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Զովունի գյուղի բնակիչ երկու եղբայր իրենց տներում և օժանդակ շինություններում պահում, աճեցնում և օգտագործում են թմրանյութ: Ոստիկանության Նաիրիի բաժնի գործընկերների հետ տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց:

Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում էլ հունվարի 22-ին, դատարանի որոշմամբ, նախ խուզարկություն է կատարվել 41-ամյա եղբոր տանը: Հայտնաբերվել են կանեփի մշակված 17 բույս, 7 գրամ մարիխուանա, 610 գրամ կանեփի տերևներ, ծխամորճեր, կաթուցիչներ, թմրամիջոցի մշակման համար չորանոց, հատուկ լույսեր, հովացման և օդափոխման համակարգեր:

Դատարանի մեկ այլ որոշմամբ խուզարկվել է նաև 36-ամյա եղբոր տունը. հայտնաբերվել են ծխամորճ, թմանյութի չոր զանգվածը մանրացնելու աղացներ և էլեկտրական կշեռք:

Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ, որ ավագ եղբայրը նաև իրացնում է թմրանյութ: Նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Related posts

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի. ԱԺ-ն ընդունեց գլխավոր դատախազի միջնորդագրերը

Արարատ Միրզոյանի վրա կատարված մահափորձի դրվագով դեռ նոր անձինք են հայտնաբերվում. Վարդապետյանը մանրամասնում է

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա և առաջացող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական դաշտում. Պեսկով