Զինծառայողներին բնակպայմանների բարելավման շահառու դիտարկելու պայմաններն ավելի խստացնելու նախագծի մասին. ՄԻՊ դիրքորոշում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խնդրահարույց է համարում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Խոսքը վերաբերում է նշված օրենքի` «Զինծառայողների բնակարանային ապահովությունը» վերտառությամբ 65-րդ հոդվածի 1-ին մասում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն, ըստ որի՝

ներկայում գործող 30 կիլոմետրի փոխարեն ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք է համարվելու ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 60 կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունենալը,
Նախագծով առաջարկվում է նաև վերը նշված հոդվածում կատարել լրացում և սահմանել, որ վարձակալության պայմանագրի պետական գրանցման ծախսերն իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ բյուջետային տարվա ընթացքում մեկ անգամ,
Նախագիծը խնդրահարույց է նաև այն առումով, որ դրան տրվում է հետադարձություն և պարունակում է զինծառայողների իրավական վիճակը վատթարացնող դրույթ:
Հարկ է նկատել, որ մինչև նշված Նախագծի շրջանառությունն էլ բնակարանային ապահովության հարցերի վերաբերյալ զինծառայողներից և նրանց ընտանիքների անդամներից Պաշտպանի աշխատակազմ պարբերաբար ստացվում են բողոքներ: Դրանց մանրամասն անդրադարձ է կատարվել Պաշտպանի տարեկան հաղորդումներում:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ շրջանառվող Նախագիծն առավել է խորացրել գոյություն ունեցող մտահոգությունները: Նախագծի վերաբերյալ Պաշտպանի դիրքորոշումը՝ այստեղ:

Related posts

2024-ին քրեական վարույթների թիվը աճել է, 4.9 տոկոսով աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը. ՔԿ նախագահ

Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց մասով գույքային և դրամական ի՞նչ պահանջ կա դատարանում. դատախազը ներկայացրեց

Ոնց որ գառներին պահ տան գայլին. Կոնջորյանը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին