Զինեդին Զիդանը կգլխավորի Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը

Լեգենդար ֆուտբոլիստ, Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կգլխավորի Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ֆուտբոլային հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։Ռոմանոն գրել է, որ Զիդանն արդեն բանավոր պայմանավորվածություն ունի Ֆրանսիայի հավաքականը գլխավորելու վերաբերյալ։Նրա տեղեկություններով՝ Զիդանը Ֆրանսիայի հավաքականը կգլխավորի աշխարհի 2026 թվականի առաջնության ավարտից անմիջապես հետո։Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչն այս պահին Դիդյե Դեշամն է։

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան