Զինդատախազությունը 2024 թվականին պետությանն է վերադարձրել 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլար. ամփոփում

Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2024 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրված՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ (2023 թվականին՝ 5 միլիարդ 62 միլիոն 243 հազար դրամ):

Համաձայն դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման՝ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում՝ 2024 թվականին վերականգնվել է 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 միլիարդ 462 միլիոն 706 հազար դրամ (2023 թվականին՝ 2 միլիարդ 482 միլիոն 453 հազար դրամ):

Հավելենք, որ 2024 թվականին Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է 118 խախտում: Պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով՝ պետությանը պատճառված վնասը կամովին վերականգնելու վերաբերյալ տրվել է 43 նախազգուշացում, ներկայացվել է 32 միջնորդագիր:

Related posts

Ամպրոպ, կարկուտ, անձրև, առանձին վայրերում՝ հորդառատ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Որևիցե կապ ՔՊ կուսակցությունը չունի. Ալեն Սիմոնյանը՝ Գյումրու ավագանու անդամի՝ մանդատը վայր դնելու որոշման մասին

Ճնշումնե՞ր ավագանու անդամի նկատմամբ