Երևանում, Կոտայքում և Գեղարքունիքում ապամոնտաժվել են բենզալցակայաններ և հեղուկ գազի պահեստարան. ՔՏՀԱՏՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարությամբ Տեսչական մարմնի մասնագետները ստուգումներ են իրականացրել Երևանի Արին-Բերդի փող. 10/16 հասցեում «Յունիվերսալ Պրոջեքտ» ՍՊ ընկերությանը պատկանող, Գեղարքունիքի Վարդենիս քաղաքի Մյասնիկյան 21 հասցեում «ՄակՎիչ» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայաններում։

Ստուգումների արդյունքում նշված բենզալցակայաններում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, ինչպես նաև մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության համար։

Հաշվի առնելով խախտումների ռիսկայնության ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշումների հիման վրա վերոնշյալ բենզալցակայանների գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել են, որոնք հետագայում տնտեսվարողների կողմից ապամոնտաժվել են։

Վերահսկողական գործառույթների արդյունքում Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան խճ. 125 հասցեում հայտնաբերվել է «Հայր և Որդի Հարոյաններ» ՍՊ ընկերության շահագործվող հեղուկ գազի պահեստարան՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներով։

Հաշվի առնելով նշված օբյեկտում առկա հրդեհային անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնության ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության և Կոտայքի տարածքային ստորաբաժանումների մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում, տնտեսվարողն ապամոնտաժել է պահեստարանը։

Related posts

«Մեր մտահոգությունն ենք արտահայտում և դատապարտում Իսրայելի վերջին գործողություններն՝ ընդդեմ Իրանի». Նիկոլ Փաշինյան

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իսրայելին տրամադրել է աշխարհի ամենամահաբեր զենքը

Թմրաշրջանառությունից հանվել են 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է