Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու դիմումը

Ուկրաինայի նախագահ Զելենսկին ստորագրել է Եվրամիությանն անդամակցելու դիմումը: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Գերագույն ռադայի տելեգրամյան ալիքը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Կիևը հայտ է պատրաստում Եվրամիությանն անդամակցելու համար։ Զարգացումներին ուշադիր հետևում են Ալբանիան, Սերբիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան, որոնք երկար ժամանակ ԵՄ անդամակցության թեկնածուներ են: Անհամբերությամբ իրենց հերթին են սպասում նաև Բոսնիան, Կոսովոն և Մոլդովան: ԵՄ ընդլայնման կանոնների համաձայն՝ Ուկրաինան պետք է լինի հերթի վերջում:

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան