Զելենսկին մեկնաբանել է Ղրիմի վերաբերյալ Թրամփի հայտարարությունները

Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ Ղրիմը մնալու է Ռուսաստանի կազմում:

«Մենք չենք կարող ինչ-որ բան տալ կամ չտալ։ Դա ուկրաինացիների սեփականությունն է: Մեզ համար Ղրիմը կմնա ժամանակավորապես օկուպացված տարածք»,- շեշտել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին նշել է, որ իր վարչակազմը չի կարող խախտել երկրի Սահմանադրությունը: Միաժամանակ նա ընդունել է, որ Ուկրաինան ներկայումս բավարար զենք չունի Ղրիմն ուժով վերադարձնելու համար։

«Տարածքային հարցերի շուրջ քննարկումները պետք է տեղի ունենան միայն լիակատար հրադադարից հետո։ Դրան հասնելու համար աշխարհն ունի պատժամիջոցներ, Ռուսաստանի վրա տնտեսական և դիվանագիտական ճնշման հնարավորություններ»,- հավելել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է բանակցությունների՝ ցանկացած ձևաչափով և ցանկացած պահի: Նախագահը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված են կարևոր հանդիպումներ, որոնք կարող են նպաստել կրակի դադարեցմանը:

Related posts

Քասախ գետից 4-ամյա տղայի մարմինն են դուրս բերել

150-ից ավելի փրկարարներ ու 40 պարեկներ որոնում են Հրազդան գետն ընկած անչափահաս աղջկան

Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել