Պետք է շարունակել քայլեր ձեռնարկել անասնաբույժի մասնագիտությունը երիտասարդության համար գրավիչ դարձնելու ուղղությամբ. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 26-ին մասնակցել է «Անասնաբույժների միջազգային օրվան» նվիրված «Անասնաբույժները՝ որպես հանրային և պարենային անվտագության երաշխավորներ» խորագրով համաժողովին։

«Մեր բոլորի ջանքերը պետք է միտված լինեն որակյալ մասնագետներ ունենալու գործին, որոնք զինված կլինեն ժամանակակից գիտելիքներով և հմտություններով, և պետք է շարունակել քայլեր ձեռնարկել անասնաբույժի մասնագիտությունը երիտասարդության համար գրավիչ դարձնելու ուղղությամբ, քանի որ առանց կայացած անասնաբուժության՝ երկրի տնտեսությունը չի կարող զարգանալ։

Միայն այս կայունության շնորհիվ է հնարավոր ստեղծել այն անհրաժեշտ հիմքը, որը կնպաստի մեր ազգաբնակչության համար առողջ և անվտանգ սննդամթերքի արտադրությանը՝ ապահովելով ամբողջ արժեշղթան՝ ֆերմայից մինչև սեղան»,- շնորհավորելով անասնաբույժներին մասնագիտական տոնի առթիվ՝ նշել է Գևորգ Պապոյանը։

Միջոցառման ընթացքում քննարկվել են անասնաբուժության ոլորտին, այդ թվում՝ կենդանիներին վերաբերող հիվանդությունների տարածմանը, կանխարգելմանն ու բուժմանը, ինչպես նաև ոլորտում նորարարական մեթոդների ներդրման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։

Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի համագործակցությամբ։

Նախարարի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

📌 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 26-ին մասնակցել է «Անասնաբույժների միջազգային օրվան» նվիրված «Անասնաբույժները՝ որպես հանրային և պարենային անվտագության երաշխավորներ» խորագրով համաժողովին։

💬 «Մեր բոլորի ջանքերը պետք է միտված լինեն որակյալ մասնագետներ ունենալու գործին, որոնք զինված կլինեն ժամանակակից գիտելիքներով և հմտություններով, և պետք է շարունակել քայլեր ձեռնարկել՝ անասնաբույժի մասնագիտությունը երիտասարդության համար գրավիչ դարձնելու ուղղությամբ, քանի որ առանց կայացած անասնաբուժության՝ երկրի տնտեսությունը չի կարող զարգանալ։ Միայն այս կայունության շնորհիվ է հնարավոր ստեղծել այն անհրաժեշտ հիմքը, որը կնպաստի մեր ազգաբնակչության համար առողջ և անվտանգ սննդամթերքի արտադրությանը՝ ապահովելով ամբողջ արժեշղթան՝ ֆերմայից մինչև սեղան», -շնորհավորելով անասնաբույժներին մասնագիտական տոնի առթիվ՝ նշել է Գևորգ Պապոյանը։

Միջոցառման ընթացքում քննարկվել են անասնաբուժության ոլորտին, այդ թվում՝ կենդանիներին վերաբերող հիվանդությունների տարածմանը, կանխարգելմանն ու բուժմանը, ինչպես նաև ոլորտում նորարարական մեթոդների ներդրման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։

🖇Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ռազմավարական զարգացման գործակալություն»(ՌԶԳ) ՀԿ-ի համագործակցությամբ։

🎥Նախարարի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Опубликовано ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Суббота, 26 апреля 2025 г.

Related posts

ՊԵԿ նախագահը՝ շրջհարկի փոփոխությունների առնչությամբ քաղաքացիների դժգոհությունների մասին

Լոս Անջելեսում միգրացիոն քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ցույցերը վերաճել են լարված բախումների

Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում են