Զելենսկին հայտարարել է Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման խնդրի «հնարավոր լուծման» մասին

Ուկրաինան «հնարավոր լուծում» ունի Ղրիմի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման խնդրի վերաբերյալ։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ «իրենք պատրաստ չեն Ռուսաստանի վերջնագրերին՝ կապված ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումից հրաժարվելու և Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը ճանաչելու հետ»։

«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ Զելենսկին կրկին երկխոսության կոչ է արել ռուսական կողմին․

«Ես խոսում եմ անվտանգության երաշխիքների մասին։ Կարծում եմ, որ մենք կարող ենք քննարկել ժամանակավոր օկուպացված տարածքների և չճանաչված հանրապետությունների կետերը, որոնք ոչ ոք չի ճանաչում, բացի Ռուսաստանի Դաշնությունից, և փոխզիջում գտնել», – ասել է Զելենսկին ամերիկյան ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«ՆԱՏՕ-ի հետ կապված… ես կորցրեցի հետաքրքրությունը այս հարցի նկատմամբ այն բանից հետո, երբ հասկացա, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ընդունել Ուկրաինային։ Դաշինքը վախենում է հակասական բաներից և Ռուսաստանի Դաշնության հետ առճակատումից», – հավելել է Զելենսկին։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ուկրաինան պատրաստ է ընդունել Ռուսաստանի Դաշնության հրադադարի պահանջները, Զելենսկին ասել է. «Առաջին հերթին ես պատրաստ եմ երկխոսության, բայց մենք պատրաստ չենք կապիտուլյացիայի»։

Related posts

ԱՄՆ-ն պահանջում է Իսրայելի զինված ուժերի դուրսբերումը Գազայից, Լիբանանից և Սիրիայից. 13-րդ ալիք

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ, կա երեք զոհ, հինգ վիրավոր

2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ