Զգուշավոր լավատեսությամբ ենք նայում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրին. Օվերչուկ

Մենք շատ զգուշավոր լավատեսությամբ ենք նայում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրին՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Նրա խոսքով՝ Մոսկվան ցանկանում է, որ այդ համաձայնագիրն ուժի մեջ մտնի. դա կարևոր ներդրում կլինի եվրասիական տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի առևտուրը զգալիորեն կրճատվել է:

«Սպասվում է, որ տարեվերջին այն նախորդ տարվա համեմատ կկրճատվի կրկնակի: Եթե նախորդ տարի այն կազմում էր 12,4 միլիարդ դոլար, ապա այս տարի այն կլինի վեց միլիարդի շրջանում, գուցե, մի փոքր ավելին»,- ասել է Օվերչուկը:

Related posts

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Հոկտեմբերից Երևանից չվերթներ կսկսվի 3 նոր ուղղությամբ

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել