Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Մոսկվայի բուհերում սովորող հայ ուսանողների հետ

Շարունակվում է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնությունում։ Հունվարի 25-27-ը Գլխավոր հանձնակատարը մի շարք հանդիպումներ է ունեցել Մոսկվայում։
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են 2023 թվականին սփյուռքի մասնակցությամբ իրականացվելիք ծրագրերը և նախաձեռնությունները:
Այնուհետև Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Մոսկվայի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող հայ ուսանողների հետ։ Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի (РУДН), Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի (МГЮА), Հարավ-ռուսական կառավարման ինստիտուտի (РАНХиГС,) Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի (МГПУ), Պլեխանովի անվան Ռուսական տնտեսական համալսարանի (РЭУ Плеханова) ուսանողները:
Ռուսաստանի հայ իրավաբանների ասոցիացիայում առանձին հանդիպում է տեղի ունեցել նաև Մոսկվայի բարձրագույն ուսումնական հաստատությունների հայ ուսանողական միությունների ղեկավարների, միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) ուսանողների հետ, ապա այցելել Մոսկվայի պետական իրավաբանական համալսարան (МГЮА):
Երիտասարդական հանդիպումների ընթացքում Զարեհ Սինանյանը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, ծրագրերը և կարևորել գրասենյակի կողմից պատրաստվող Հայաստան-սփյուռք գործակցության ռազմավարությունը։
Ելնելով այցի նպատակներից` հատկապես շեշտադրվել է այս տարի իրականացվելիք համահայկական երիտասարդական համաժողովը և նրա օրակարգի ձևավորման գործում երիտասարդների դերն ու ակտիվ ներգրավվածությունը։
Ուսանողների կողմից հնչել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին գրասենյակի ծրագրերին, համաժողովներին, միջազգային կառույցների հետ համագործակցությանը, հայրենադարձությունը, Հայաստանում աշխատանքի և պրակտիկայի հնարավորություններին և այլն։

Related posts

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան