Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Հալեպում

Գլխավոր հանձնակատար Զաեհ Սինանյանը հարուստ օրակարգով հանդիպումներ է ունեցել Հալեպում: Այդ մասին ասված է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Ֆեյսբուքի էջում։

«Այցի առաջին օրվա ընթացքում նա այցելել է Բերիո Հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Քառասուն Մանկանց Մայր եկեղեցի և հանդիպում ունեցել առաջնորդ Գերաշնորհ Տեր Մասիս եպիսկոպոս Զոբույանի և ազգային իշխանության ներկայացուցիչների հետ: Գլխավոր հանձնակատարը ծանոթացել է թեմի գործունեությանը, շրջայց կատարել:

Բերիո կաթողիկե Հայոց թեմի առաջնորդանիստ Շնորհատու Սուրբ Աստվածածին եկեղեցում Զարեհ Սինանյանը հանդիպել է թեմի առաջնորդ Գերապայծառ Պետրոս արքեպիսկոպոս Միրիաթյանի և բարեսիրական հանձնախմբի հետ: Այնուհետ Գլխավոր հանձնակատարը ծաղիկներ է խոնարհել եկեղեցու տարածքում գտնվող Ապրիլյան հուշակոթողին»,- նշված է գրառման մեջ:

[ARM] 🤝Գլխավոր հանձնակատարը հարուստ օրակարգով հանդիպումներ է ունեցել Հալեպում: Այցի առաջին օրվա ընթացքում նա այցելել է…

Опубликовано Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner’s Office Воскресенье, 8 мая 2022 г.

Related posts

Երևանում դիմակավորված անձինք առևանգել են օտարերկրացու դստերը. ինչպես, որտեղ և ում հետ է հայտնաբերվել երեխան

Պուտինն ինձ ասեց, որ անպայման պատասխան հարված կհասցնի Ուկրաինային. Թրամփ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել