Զարգացած տրանսպորտային ցանցի կարևորությունը՝ Արթիկ և Ախուրյան համայնքների միջև

Արթիկ և Ախուրյան համայնքներն ունեն ընդհանուր սահման, սակայն չունեն ինչպես ներհամայնքային, այնպես էլ միջհամայնքային արդյունավետ գործող տրանսպորտային համակարգեր, ինչը խոչընդոտում է միջհամայնքային կապերի ամրապնդմանը, բնակչության ազատ և անխոչընդոտ տեղարաշարժին: Այս մարտահրավերի լուծումը պահանջում է տրանսպորտային ծառայությունների և համայնքի կարիքների առկա բացերի համապարփակ ուսումնասիրություն:  Հենց այդ նպատակով  իրականացվեց « Բարելավված տրանսպորտային համակարգ՝  հանուն Արթիկ և Ախուրյան համայնքների զարգացման ծրագիրը»՝  Եվրոպայի խորհրդի ֆինանսավորմամբ: Դեկտեմբերի  26-27-ին town hall ձևաչափով իրականացված հանդիպում- քննարկումների ընթացքում ներկայացվել են ծրագրի արդյունքները, կարծիքներ ու առաջարկներ լսել բնակիչներից, Ախուրյանի և Արթիկի համայնքապետարանների և քաղհասարակության ներկայացուցիչներից:

Related posts

Բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, լինենք միասնական, քայլենք միասին․ Հռոմի նորընտիր պապի ուղերձը

Հռոմի նոր Պապ է ընտրվել Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին