Զատկական Ճրագալույց ու Հարության տոն՝ հուսառատ ավետիսով

Մեծ պահքը քրիստոնյաներին առաջնորդում է դեպի Հիսուս Քրիստոսի Հարության տոնը՝ անցնելով մատնության, չարչարանքների, խաչելության և թաղման հիշատակի օրերով։

Այս ճանապարհի գագաթնակետը Ավագ շաբաթն է՝ քրիստոնեական տարվա ամենախորհրդավոր շրջանը։ Այն ընդգրկում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին յոթ օրերը՝ ուսուցումները, տառապանքները, մահն ու hարությունը։

Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներից է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը՝ Զատիկը, որը խորհրդանշում է մեղքերից զատում և վերադարձ առ Աստված։

Related posts

Ռուսաստանում վառելիքի շուկայի կայունացմանն ուղղված միջոցառումներն արդյունքներ են տալիս. Նովակ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկել մեկ այլ աղջկա․ նրանք ներկայացվել են ՔԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)