Զախարովան հայտարարել է, որ Կիևը ծրագրել է Մոսկվա-Բաքու հակասություններն օգտագործել՝ ազգային հողի վրա ատելություն և թշնամանք հրահրելով

Ուկրաինայում պատրաստվում են օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն և թշնամանք հրահրելու համար։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մեր ունեցած տվյալներով՝ Ուկրաինաի անվտանգության ծառայությունը մտադիր է օգտագործել ռուս-ադրբեջանական հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն և թշնամանք հրահրելու համար։ Մեզ հայտնի է պլանի մասին, որ ծրագրվում է ներգրավել ՌԴ-ից փախածներին, որոնք պատրաստ են վարձատրության դիմաց ռուսական դրոշի ներքո իրականացնել դիվեսիաներ Ադրբեջանի քաղաքացիների, ներկայացուցչությունների և մշակութային հաստատությունների նկատմամբ»,- ասել է Զախարովան։ Ըստ նրա՝ գաղափարն է՝ նման սադրանքների հաջող իրականացման դեպքում տարածել վիրուսային տեղեկատվություն ռուսական ագրեսիայի մասին ադրբեջանական, թուրքական, եվրոպական մեդիա տիրույթում։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել էր ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձ։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Ռուսաստանի անվտանգության ուժերի գործողություններին ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները Բաքվում ձերբակալել և ծեծի են ենթարկել 10-ից ավելի ռուսների, խուզարկություններ են անցկացրել «Sputnik Ադրբեջանի» խմբագրությունում և կալանավորել խմբագրության երկու անդամի։ Օրերս էլ հայտնի էր դարձել, որ ուկրաինական «Նավթոգազ»-ը SOCAR-ի հետ ադրբեջանական գազի գնման առաջին համաձայնագիրն է ստորագրել։

 

Related posts

Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ

Մեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Փաշինյան

Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան