Կոտայքի քրեական ոստիկանները հայտնաբերել են տղամարդկանց մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդին

Հուլիսի 20-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել Երևան քաղաքի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 5 բնակիչ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 19-ին՝ ժամը 23․00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է սկսվել Երևանի 38 ու 51 տարեկան բնակիչների, Ջրվեժի բնակիչներ 39 ու 41 տարեկան տղամարդկանց և Երևանի 24-ամյա բնակիչ, Ջրվեժի 25- և 26-ամյա բնակիչների միջև, որի ընթացքում 24-ամյա երևանցին կտրող-ծակող գործիքով հարվածել և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է պատճառել նշված անձանց։ Իսկ Ջրվեժի բնակիչ 39-ամյա տղամարդու անչափահաս որդին շամփուրով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Ջրվեժի բնակիչ 26-ամյա երիտասարդին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանի բնակիչ 24-ամյա երիտասարդը հուլիսի 28-ին ներկայացել է Կոտայքի մարզային վարչություն, ձերբակալվել, ապա տեղափոխվել է նախաքննական մարմին։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։

Related posts

Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան

Մեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասին

Արմեն Աշոտյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք