Զախարովան անդրադարձել է «3 + 3» տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու գաղափարին

Մենք աջակցում ենք Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ «3+3» խորհրդատվական, տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու գաղափարին՝ ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Խոսքը Հարավային Կովկասի երկրների և հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի մասին է։ Մենք կարծում ենք, որ եկել է այս ծրագրերը գործնական հարթություն բերելու ժամանակը»,- նշել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ բազմակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացումը համապատասխանում է այդ ձևաչափի ապագա բոլոր մասնակիցների շահերին։

«Մեր կարծիքով՝ դրա գործարկումը կնպաստի միջպետական ​​հարաբերությունների նկատմամբ վստահության բարձրացմանը, առկա հակասությունների կարգավորմանը և տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային ներուժի բացահայտմանը։ Հարցերը շատ են, նախկինում առկա խնդիրները, համաճարակի հետ կապված իրավիճակի տեսքով, ունեն նոր երանգներ: Դրանք էլ նոր շեշտադրումներ են դնում, հետևաբար ձևաչափը կարող է և պետք է լուծումներ առաջարկի ինչպես հին խնդիրներին, այնպես էլ նոր մարտահրավերներին»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարը:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում