Զախարովան՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դերի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում ԼՂ-ում ռուս խաղաղապահների դեմ տեղեկատվական արշավին ադրբեջանական ԶԼՄ-ներում, Telegram ալիքներում, այդ թվում՝ պետական, հատկապես Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո, ասել է.

«Մենք վատ ենք վերաբերվում ցանկացած ապակառուցողական քարոզչությանը, լինի լրատվական, թե քաղաքական բնույթի։ Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների դերին և նրանց գործունեության գնահատականին, երեք երկրի ղեկավարներն այդ գագաթնաժողովի ընթացքում նշել են ռուսական խաղաղապահ զորակազմի առանցքային ներդրումը տեղակայման գոտում անվտանգության ապահովման հարցում և ընդգծել իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը տարածաշրջանում: Դա արձանագրվել է համատեղ հայտարարության մեջ։ Ինչ վերաբերում է դրա շուրջ հայտնվող կեղտին, ապա ցանկացած դրական, կառուցողական ու ստեղծագործական նախաձեռնություն միշտ բացասական ալիք է առաջացնում: Սա է մեր աշխարհի օրենքը»:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին