Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է երկաթե բաժանարար արգելապատնեշին. տուժածներ չկան

Ապրիլի 28-ին՝ ժամը 19:31-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան:
Ժամը 21:49-ին երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:

 

Related posts

Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել են լեռնահետախուզական և հանքարդյունաբերական աշխատանքներ

Կայացել է Արարատ Միրզոյանի և Աբբաս Արաղչիի առանձնազրույցը

Կանխվել է սպանություն․ կասկածվողը տնային կալանքի տակ գտնվող քրեական հեղինակություն է