Բլինքենն ընդգծել է սահմանազատման կարևորությունը` Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հայտնում է Պետքարտուղարության կայքը:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը փոխանցում է, որ Էնթոնի Բլինքենը բարձր է գնահատել Ալիևի անցած շաբաթվա հայտարարությունը, ըստ որի՝ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են ընդունել 1991 թ. Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք և ընդգծել է դրա կարևորությունը երկու կողմերի համար՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհին:
ԱՄՆ պետքարտուղարը Ադրբեջանի նախագահին կոչ է արել պահպանել դինամիկան իր հայ գործընկերոջ հետ, վերահաստատել ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու այդ ջանքերին։
Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստաստակամությունը՝ խորացնելու Ադրբեջանի հետ հարաբերությունները էներգետիկ, կլիմայի և հաղորդակցությունների ոլորտներում։
Պետքարտուղար Բլինքենը կրկին կոչ է արել Ադրբեջանին պահպանել  մարդու իրավունքների միջազգային պարտավորությունները և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին։
Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Էնթոնի Բլինքենի հետ:
Զրուցակիցները քննարկել էին Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր:

Related posts

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Հայկազ Մկրտչյանից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ

Հարկ վճարելու նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է ֆունդամենտալ ձևով փոխվի. Փաշինյան

ՀՀ քաղաքացիների երջանկությունը պետբյուջեի ծախսային հոդվածների որոշակի ուղղություն է և տրամաբանություն. վարչապետ