Երևանում և Գյումրիում տեղի կունենա հայ-ռուսական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումը

Հոկտեմբերի 18-19-ին Հայաստանի խոշորագույն քաղաքներում կանցկացվի հայ-ռուսական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումը, որը ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններում կարևոր միջոցառում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆորումի կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման նախարարությունը և Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Հոկտեմբերի 18-ին ֆորումի շրջանակներում կանցնի 5 կլոր սեղան ռուսաստանցի և հայ պետական գործիչների, քաղաքական գործիչների հասարակական ակտիվիստների, գիտնականների և ակտիվիստների մասնակցությամբ: Առաջին կլոր սեղանը նվիրված կլինի Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներին եվրասիական ինտեգրման գործընթացում:

Երկրորդ կլոր սեղանը կուսումնասիրի համատեղ ծրագրերի իրականացման մեջ արդյունաբերական կլաստերների ներուժի հարցերին:

Երրորդ կլոր սեղանը նվիրված կլինի մշակութային-պատմական զբոսաշրջության զարգացմանը:

Չորրորդ կլոր սեղանն անվանված է «Ռուսաստանի և Հայաստանի տարածաշրջանները. համագործակցության երիտասարդական և կրթական չափումը»:

Եվ հինգերորդ կլոր սեղանը նվիրված կլինի հետհամավարակային շրջանում միջտարածաշրջանային սոցիալ-տնտեսական համագործակցության զարգացմանը:

Ֆորումի շրջանակներում տեղի կունենան երկու երկրների ընկերությունների ներկայացուցիչների գործարար բանակցություններ և այլ գործարար հանդիպումներ:

Կարևոր է, որ նախատեսված է հետաքրքիր հանդիպումներ այս մեծածավալ միջոցառման շրջանակներում նաև այլ հարթակներում՝ Հայաստանի բուհերում և դպրոցներում: Այսպես, Հայ-Ռուսական համալսարանում տեղի կունենա դիզայն-նստաշրջան «Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդական դիվանագիտության նախագծում» թեմայով:

Երևանի պետական համալսարանում այդ օրը կաշխատի «ՍԹԱՐԹ-up» անհատականության աճի թրեքինգ-լաբորատորիան: Սիլվա Կապուտիկյանի անվան երևանյան թիվ 145 դպրոցում, Գյումրիի թիվ 30 և 38 դպրոցներում կաշխատի «Աշխարհում ռուսաց լեզվի դեսպաններ» միջազգային կամավորական ծրագրի կրթական-լուսավորչական արշավախումբը:

Հոկտեմբերի 19-ին կշարունակվեն տարբեր միջոցառումներ, ինչպես նաև՝ գործարար բանակցությունները ռուսաստանյան և հայկական ընկերությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչների միջև:

Երևանի պետական համալսարանում տեղի կունենա գիտամեթոդական սեմինար ռուսագետ-մանկավարժների համար «Լեզուն և թվայնացումը. ռուսաց լեզվի, իբրև օտար լեզվի, դասավանդման արդիական մեթոդներ» խորագրով:

Այդ նույն օրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Ութերորդ ռուս-հայկական միջտարածաշրջանային ֆորումի լիագումար (պլենար) նիստը:

Ֆորումի շրջանակներում նախատեսվող որոշ միջոցառումներ տեղի կունենան նաև 2021թ. հոկտեմբերի 20-ին: Հետաքրքիր է, որ ֆորումը վերսկսում է իր աշխատանքը որոշ ընդմիջումից հետո, որը կապված էր կորոնավիրուսի համավարակի հետ: Այս ֆորումի աշխատանքին կմասնակցեն ռուսաստանյան տարածաշրջանների մեծաթիվ ներկայացուցիչներ:

Ընդհանրապես, այս ֆորումը Երևանում և Գյումրիում կընդգրկի աննախադեպ մեծ թվով ռուսաստանյան և հայաստանյան մասնակիցներ: Ֆորումը կոչված է ներդրում ունենալու հայ-ռուսաստանյան բազմաճյուղ համագործակցության խորացման և ամրապնդման գործում և, մասնավորապես, Ռուսաստանի և նրա տարածաշրջանների կապերը Հայաստանի և նրա տարածաշրջանների հետ կապերի ամրապնդման մեջ:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում