Երևանում ուժեղ քամիներն առաջացրել են ավերածություններ

Երևանում ուժեղ քամիների հետևանքով ավերածություններ են գրանցվել: «Արմենպրես»ի հաղորդմամբ, Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ ավերածություններ են գրանցվել Չարբախի հատվածում:

«Ինչպես և կանխատեսվել էր, հանրապետության շրջանների մեծ մասում այս պահին առկա են ուժեղ քամիներ, որոնց արագությունն առանձին հատվածներում հասնում է 25մ/վրկ։ Ուժգին քամիներ կան նաև մայրաքաղաքում, որոնք Չարբախի հատվածում արդեն առաջացրել են ավերածություններ։ Մինչև կեսօր ուժեղ քամիները դեռևս կպահպանվեն, իսկ կեսօրից հետո դրանց ուժն աստիճանաբար կթուլանա»,-ասված է հաղորդագրությունում:

Related posts

Պուտինն ինձ ասեց, որ անպայման պատասխան հարված կհասցնի Ուկրաինային. Թրամփ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել

Նախնական պայմանավորվածություն կա ադրբեջանական կողմի հետ անհայտ կորածների համատեղ որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն