Հաստատվել է կորոնավիրուսի 206 նոր դեպք

Փետրվարի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169597 դեպք, որոնցից 161476-ն` առողջացած, 3155-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4173 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 691146 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3431 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 206 նոր դեպք: Ունենք 128 առողջացած և 5 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 793 է:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան