Երևանում որոշ ժամանակով փակվել են մի շարք փողոցներ. կան բերման ենթարկվածներ

Մի խումբ քաղաքացիներ այսօր առավոտից փակել են Երևանի մի շարք գլխավոր ճանապարհներ, կանգնեցրել երթևեկությունը և բարձրախոսներով հայտարարել, որ այսօր ժամը 17:00-ին հավաք է նախատեսված Հանրապետության հրապարակում:

Նրանց շարքերում է նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Պողոսյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը, լրագրող Նաիրի Հոխիկյանը, որն ակցիայի ժամանակ հայտարարել է, որ որ Երեւանի տարբեր փողոցներ արգելափակված են, այդ թվում՝ Արշակունյաց պողոտան, Տիգրան Մեծի պողոտան, Բաղրամյան պողոտան, Հաղթանակի կամուրջը:

Related posts

ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում և ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը անհետաձգելի քննչական գործողություններ են իրականացվում

Արթուր Սարգսյանը հրաժարվեց պատասխանել պատգամավորների հարցերին. դահլիճը լքելուց առաջ հրմշտոց սկսվեց

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան