Երևանում հնչած կրակոցների հետևանքով մահացել է քրեական հեղինակություն «Ֆազը»

Երևանում հնչած կրակոցների հետևանքով մահացել է քրեական հեղինակություն «Ֆազը»՝ Սերգեյ Գրիգորյանը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայրում հայտնաբերվել է «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա, առջևի դիմապակու և կողային հատվածներում կրակոցի բազմաթիվ հետքերով և մեջը արնանման հետքեր։ Նշված «Toyota»-ն բախվել է նաև «Opel» մակնիշի ավտոմեքենայի, Opel»-ն էլ բախվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենայի, «Toyota»-ն էլ բախվել է մեկ 1 այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենային։

«Մինչ դեպքի վայրում իրավապահները աշխատում էին, հիվանդանոցից ահազանգ ստացվում, վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Մահացածը Չերեմուշկայում հայտնի քրեական հեղինակություն «Ֆազն» է»,- գրել է կայքը:

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան