Երևանում բերման ենթարկված բոլոր ցուցարարներն ազատ են արձակվել. ՆԳՆ

Առավոտյան ոստիկանության բաժիններ բերված բոլոր ցուցարարներն ազատ են արձակվել։ Տեղեկությունը Tert.am-ին հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները ժամը 08:00-ից բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ կաթվածահար անելով Երևանի մի շարք փողոցների երթևեկությունը:

156 քաղաքացի ոստիկանության տարբեր բաժիններ էին տարվել ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։

Related posts

Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը

9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը . ՈՒՂԻՂ

Լրացուցիչ 5000 էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության տրամադրման կարգն ուժի մեջ է մտել