Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 3-9-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ սեպտեմբերի 3-4-ը և 8-9-ը,
◾️ Շենգավիթում՝ սեպտեմբերի 3-4-ը,
◾️ Նոր Նորքում՝ սեպտեմբերի 3-ին և 8-ին,
◾️ Արաբկիրում՝ սեպտեմբերի 3 -ին:

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ սեպտեմբերի 3-4-ը,
◾️ Նոր Նորքում՝ սեպտեմբերի 8-9-ը,
◾️ Շենգավիթում` չի գերազանցել,
◾️Արաբկիրում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Related posts

Տնակային խնդիրները՝ դեռ չլուծված

Զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Մասիսի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ