Երևանի «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է Գերմանիայի քաղաքացու դի․ Shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Մամյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել երեկ՝ հուլիսի 8-ին, Վազգեն Սարգսյան 26 հասցեում գործող «Էրեբունի» հյուրանոցային համալիրում տղամարդու դիակի հայտնաբերման փաստով։

Ժամը 09։25-ի սահմաններում շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից ահազանգել են ոստիկանության կենտրոնական բաժին, որ կանչով մեկնել են նշված հյուրանոցային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Պարզվել է, որ մահացածը Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի՝ 56-ամյա Թոմաս Ե-ն էր։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Related posts

ՀԷՑ-ը դառնալու է ՀՀ ու մեր քաղաքացիների սեփականությունը, իսկ ձեր գիտաֆանտաստիկ հերթական զառանցանքը հօդս է ցնդելու․ ՏԿԵ նախարար

«Փաստերը վկայում են, որ քաղաքական որոշակի ուղղորդմամբ և ճնշման ներքո դատարանի կայացրած որոշումն անհիմն է և ապօրինի»․ Մայր Աթոռ

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է.Դավիթ Ղարիբյան