Երրորդ ՏԱԽ-ը Շիրակում՝ համայնքների զարգացման նպատակով. «LEAD4Shirak»-ը ընդլայնվում է

«LEAD4Shirak» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում ձեւավորվել է երրորդ ՏԱԽ-ը, որը ներառում է մարզի 18 գյուղական բնակավայր: Նշենք, որ այն ֆինանսավորում են Եվրոպական միությունն ու Ավստրիական զարգացման համագործակցությունը եւ իրականացնում է Ավստրիական զարգացման գործակալությունը: Նպատակն է բարելավել գյուղական բնակավայրերը եւ ապահովել համաչափ զարգացում: Ծրագրի շրջանակներում Ղարիբջանյան գյուղում «LEAD4Shirak»-ի թիմը հանդիպեց Ղարիբջանյանի, Ախուրիկի ու Հայկավանի բնակիչների եւ ՏԱԽ անդամների հետ: Ներկաները փոխանցեցին իրենց մտքերը, որոնք հետագայում, ըստ իրենց, դառնալու են ծրագրեր համայնքները զարգացնելու համար:

 

 

 

 

Related posts

Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը