Երուսաղեմում ահաբեկչություն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ

Երուսաղեմի մուտքի մոտ այսօր առավոտյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մոտ յոթ մարդ վիրավորվել է, երկուսը՝ զոհվել՝ հայտնել է իսրայելական The Jerusalem Post թերթը։

Լրատվամիջոցների տվյալով՝ ահաբեկիչները ամերիկյան M-16 հրացաններից կրակ են բացել Երուսաղեմի մուտքի մոտ գտնվող Վեյցման փողոցի ավտոբուսի կանգառում կանգնած մարդկանց վրա։ Ահաբեկչության վայրում, որը Երուսաղեմի առանցքային տրանսպորտային հանգույցներից մեկն է, անվտանգության ուժերը գնդակահարել են երկու զինյալի։

Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Իսրայելի պաշտպանության բանակի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման՝ Գազայի հատվածում հրադադարը երկարաձգելու մասին հայտարարությունից մեկ ժամ անց:

Կատարվածի մասին պաշտոնական տեղեկատվություն այս պահին չկա։

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան