Երկրորդ անգամ ներում չի լինելու

2022 թվականի հունվարին Գյումրու համայնքապետարանի կողմից քաղաքում տեղադրված սրճեփ սարքերի գույքագրման արդյունքում պարզվել է, որ դրանք 120-ից ավելի են: Սակայն 2021 թվականին բացօթյա առեւտրի համար գործունեության ամսական 8000 դրամ վճարումը կատարել էին սեփականատերերից 15-ը միայն:
Երբ զգուշացումներից եւ բանակցություններից հետո սեփականատերերի որոշ հատվածը եւս վճարում կատարեց, համայնքապետարանը որոշեց մնացած մասին պատկանող սրճեփ սարքերը ապամոնտաժել: Այսօր համայնքապետարանի Գովազդի, առեւտրի եւ սպասարկման ոլորտի համակարգման բաժնի աշխատակիցները գնացին այդ սրճեփ սարքերի ուղղությամբ:

Related posts

Պատրաստ ենք համատեղ ջանքերով առավել խորացնել մեր համագործակցությունը. Փաշինյանը՝ Չեխիայի վարչապետին

Ոստիկանները 9 կգ կանեփի չորացված զանգված են հայտնաբերել․ 1 անձ ձերբակալվել է

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները