Երկրաշարժ Հայաստանում՝ Երևանից 8 կմ հյուսիս-արևելք

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 13-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.21⁰ և արևելյան երկայնության 44.61⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևանում, Գառնի և Ձորաղբյուր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել